From Wikipedia, the free encyclopedia
Պուդինգի նրբանցք, Լոնդոնի փոքր փողոցներից, որը հայտնի է որպես Թոմաս Ֆերիների հացաբուլկեղենի գտնվելու վայր, որտեղից 1666 թվականին բռնկվել է Լոնդոնի մեծ հրդեհը։ Այն գտնվում է Լոնդոնի կամրջի և Հուշարձանի մոտ՝ պատմական Լոնդոնյան Սիթիում։ Ֆերիների հացաբուլկեղենը տեղակայված է եղել Պուդինգի նրբանցքի արևելյան մասում, իսկ փուռն ու փոքր բակը, որտեղ Ֆերիները պահում էր իր փայտի պաշարը գտնվում էին նրբանցքի հետևի մասում[1]։ Ֆերիների տան պատի վրա փակցված հուշատախտակը հիշեցնում է հրդեհի մասին։
Պուդինգի նրբանցք | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Գտնվում է | Լոնդոնյան Սիթի |
Ըստ պատմագիր Ջոն Սթոուի փողոցն իր անվանումը ստացել է "puddings" բառից, որը միջնադարում նշանակում էր մորթված կենդանու չօգտագործված օրգան` փորոտիք։ Այդ օրգաններն ընկնում էին մսավաճառների սայլակներից, որոնք նրբանցքով թափոնները տանում էին Թեմզա գետի բեռնատար նավերը։ Սթոուերն ասում էր. «Իսթչեյփի մսավաճառներն ունեն իրենց խոզերի սպանդանոցը և նրանց չօգտագործված օրգանները այլ կենդանիների մնացորդների հետ դատարկվում են Թեմզա գետի գոմաղբով լի նավակները։»[2] Պուդինգի նրբանցքը աշխարհի առաջին միակողմանի փողոցներից մեկն է եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.