«Ջանգոն ազատված» (անգլ.՝ Django Unchained), ռեժիսոր Քվենտին Տարանտինոյի սպագետի-վեսթերն[16][17][18][19] գեղարվեստական ֆիլմ։ Գլխավոր դերում հանդես է գալիս Ջեյմի Ֆոքսը, իսկ նրա զուգընկերոջ դերը կատարում է Քրիստոֆ Վալցը։
Արագ փաստեր Ջանգոն ազատվածանգլ.՝ Django Unchained, Երկիր ...
Ջանգոն ազատված անգլ.՝ Django Unchained |
---|
Երկիր | ԱՄՆ |
---|
Ժանր | blaxploitation, վեստեռն[1][2][3][…] և դրամա |
---|
Թեմա | վրեժ և ստրկավաճառություն ԱՄՆ-ում |
---|
Թվական | դեկտեմբերի 25, 2012[4] և հունվարի 17, 2013[5][6] |
---|
Լեզու | անգլերեն |
---|
Ռեժիսոր | Քվենտին Տարանտինո[7][8][9][…] |
---|
Պրոդյուսեր | Սթեյսի Շեր, Ռեջինալդ Հադլին և Pilar Savone?[10] |
---|
Սցենարի հեղինակ | Քվենտին Տարանտինո[11] |
---|
Դերակատարներ | Ջեյմի Ֆոքս[8][9][12][…], Քրիստոֆ Վալց[8][9][12][…], Լեոնարդո ԴիԿապրիո[8][9][12][…], Քերի Վաշինգտոն[8][9][12][…], Սեմյուել Ջեքսոն[12][13][14][…], Ուոլթոն Գոգինս[9][12][13][…], Դենիս Քիստոֆեր[9][12][13][…], Ջեյմս Ռեմար[9][12][13][…], Մայքլ Փարքս[9][12][13][…], Դոն Ջոնսոն[9][12][13][…], Նիկոլ Գալիսիա[9][12][13][…], Ֆրանկո Ներո[9][12][13][…], Ջեյմս Ռուսո[9][12][13][…], Թոմ Վոփաթ[9][13][11], Ռաս Թեմբլին[12][13][14][…], Էմբեր Թեմբլին[9][12][13][…], Բրյուս Դերն[9][12][13][…], Էմ Սի Գեյնի[11], Ջոնա Հիլ[9][12][13][…], Զոի Բել[9][12][13][…], Մայքլ Բոուեն[13][11], Ռոբերտ Քերադայն[13][11], Թեդ Նիլի[13][11], Թոմ Սավինի[9][12][13][…], Քվենտին Տարանտինո[9][12][13][…], Աթո Էսանդոհ[12][13][11], Քուպեր Հյուքաբի[9][12][13][…], Դևիդ Սթին[9][12][13][…], Դոն Ստրաուդ[9][13][14][…], Էվան Փարք[13][11], Ջեյք Գարբեր[13], Ջեյմս Փարքս[13][11], Ջոն Ջարաթ[9][12][13][…], Լաուրա Քայուեթ[9][12][13][…], Լի Հորսլի[12][13][14][…], Ռեքս Լին[12][13][11], Ջոն ՄակՔոնել[13][11], Միստի Ապհեմ[13][11], Սեմմի Ռոթիբի[12][13][11], Louise Stratten?[13][11], Sharon Pierre-Louis?[13], Ջ. Դ. Էվերմոր[13][11], Մայքլ Բեքոլ[13][11], Նեդ Բելամի[13][11], Danièle Watts?[13], Ջարոդ Բանչ[13], Ջամալ Դաֆ[13][11], Գարի Գրաբս[13][11], Ջոնի Օտտո[13], Mark Ulano?[13][11], Lewis Smith?[13][11] և Դանա Գուրիե[13][11] |
---|
Օպերատոր | Ռոբերտ Ռիչարդսոն |
---|
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
---|
Մոնտաժ | Ֆրեդ Ռասկին |
---|
Պատմվածքի վայր | Տեխաս և Թենեսի |
---|
Նկարահանման վայր | Կալիֆոռնիա |
---|
Կինոընկերություն | Columbia Pictures, The Weinstein Company և A Band Apart |
---|
Տևողություն | 165 րոպե |
---|
Բյուջե | 100 000 000 $ |
---|
Շահույթ | 426 074 373 $[15] և 162 805 434 $[15] |
---|
Պաշտոնական կայքէջ |
Django Unchained Վիքիպահեստում |
Փակել
«Ջանգոն ազատված» ֆիլմի ստեղծման ընթացքում Տարանտինոյի վրա մեծապես ազդել է իտալական «Ջանգո» վեսթերնը, որտեղ անվանադերը կատարում է Ֆրանկո Ներոն, ով հայտնվում է նաև Տարանտինոյի ֆիլմի դրվագներից մեկում։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2012 թվականի դեկտեմբերի 25-ին[20][21]։ Նախքան պաշտոնական պրեմիերան, որոշ քննադատներ, տեսնելով Տարանտինոյի նոր նախագիծը, այն ընդգրկեցին իրենց տարվա լավագույն ֆիլմերի ցանկում[22][23]։
Քրիստոֆ Վալցը և Լեոնարդո Դի Կապրիոն իրենց դերերի համար ԱՄՆ կինոքննադատների միության կողմից արժանացել են մի քանի մրցանակների, իսկ ֆիլմը առաջադրվել է «Ոսկե գլոբուսի» 4 անվանակարգերում՝ ներառյալ տարվա լավագույն դրամատիկական ֆիլմ։ Հաղթել է 2 անվանակարգում՝ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» (Քրիստոֆ Վալց) և «Լավագույն սցենար» (Քվենտին Տարանտինո)։ Օսկարի 85-րդ մրցանակաբաշխությանը ֆիլմը ներկայացվել է 5 անվանակարգերում՝ ներառյալ տարվա լավագույն ֆիլմ[24] և արժանացել է մրցանակի նույն անվանակարգերում, ինչ որ Ոսկե գլոբուսի ժամանակ՝ «Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր» (Քրիստոֆ Վալց) և «Լավագույն սցենար» (Քվենտին Տարանտինո)։