From Wikipedia, the free encyclopedia
«Ջունգլիների գիրքը» (անգլ.՝ The Jungle Book), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ (հագեցած համակարգչային անիմացիոն տարրերով), որի սցենարիստը Ջաստին Մարքսն է[20][21], իսկ ռեժիսորը` Ջոն Ֆավրոն։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 7-ին։ Կիպլինգի Walt Disney Pictures համանուն ստեղծագործության չորրորդ էկրանացումն է։
2017 թվականին ֆիլմը դարձավ Օսկարակիր` «Լավագույն տեսական էֆեկտներ» անվանակարգմամբ։
Մաուգլին մեծացել է ջունգլիներում, նրան դաստիարակել է գայլերի ոհմակը, և նա չի ուզում հեռանալ այդտեղից։ Բայց հայտնվում է նրա դաժան և անխիղճ թշնամին` վագր Շերխանը, որը երդվել է ոչնչացնել մարդու զավակին, մինչև նրա որսորդ դառնալը։ Ամբողջ ընտանիքին վտանգի չենթարկելու համար, տղան որոշում է թողնել գայլ-մոր հարմարավետ որջը, հրաժեշտ տալ իր չորքոտանի եղբայրներին և մեկնել ճանապարհորդության։ Նրա ուսուցիչ Բագիռան պատրաստ է իր որդեգրին ուղեկցել մինչև այն գյուղը, որտեղ մարդիկ են ապրում։ Տղան հրաժարվում է ենթարկվել հովազին, համարելով, որ ինքն իր մասին կարող է հոգալ։ Միայն թե Մաուգլին դեռևս այնքան փորձառու չէ, որպեսզի պայքարի ջունգլիներում իրեն սպասվող վտանգների դեմ. Նա դեռ շատ բան ունի սովորելու։ Առջևում նրան սպասում է նենգ օձ Կաայի հետ հանդիպումը, նա լավ ժամանակ է անց կացնում խորամանկ և խաբեբա Բալուի հետ, կապիկները նրան առևանգում են և տանում իրենց թագավոր Լուիի մոտ։ Շերխանի հետ ունեցած որոշիչ մարտում Մաուգլին հոգով արիանում է և համոզվում, որ ջունգլիների Կանոնը անփոփոխ ճշմարտություն է, որն օգնում է ողջ մնալ։
Կենդանիների դերերը հնչեցնում են.
Քննադատների կողմից մեծ մասամբ դրական արձագանքներ է ստացել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.