Ջրածնի իզոտոպներ
From Wikipedia, the free encyclopedia
Ջրածնի իզոտոպներ, ջրածին քիմիական տարրի ատոմների տարատեսակներ են (միջուկի միևնույն լիցքով), որոնք տարբերվում են նեյտրոնների թվով։ Ներկայումս հայտնի է ջրածնի 7 իզոտոպ :
Բնության մեջ ջրածնի ամենատարածված իզոտոպը պրոտիումն է 1H (99,984 %): Ջրածնի մյուս իզոտոպը դեյտերումն է 2Н (կամ D), չնայած այն բանին, որ բնության մեջ քիչ է տարածված (0,0156 %), այն շատ մեծ կիրառություն ունի քիմիական հետազոտություններում։ Օրինակ, դեյտերիում պարունակող միացությունները օգտագործում են միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոսկոպում։ Հատկապես կարևոր են դեյտերումային միացությունները (այսպես կոչված դեյտերումային պիտակներով միացություններ) ջրածնի ատոմների մասնակցությամբ ընթացող ռեակցիաների ուսումնասիրման համար։