Ռիչարդ Սարաֆյան
հայ կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ռիչարդ Սարաֆյան (անգլ.՝ Richard Caspar Sarafian, ապրիլի 28, 1930(1930-04-28)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 18, 2013(2013-09-18)[1][2], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկահայ դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, մոնտաժորդ[3]։ Հանդիսատեսին հայտնի է «Դոն Ժուան դե Մարկո», «Ադամանդե ոստիկանը», «Կապ» և «Բագսի» ֆիլմերից։ Կինեմատոգրաֆիայի ասպարեզում նրա ստեղծագործական գործունեությունը ձգվել է կես դարից ավելի։ Լայն ճանաչման է արժանացել հատկապես 1971 թվականին իր նկարահանած «Անհետացող կետ» (Vanishing Point) ֆիլմի շնորհիվ[4][5]։
Արագ փաստեր Ռիչարդ Սարաֆյան, Ծնվել է ...
![]() | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1930(1930-04-28)[1] |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 18, 2013(2013-09-18)[1][2] (83 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Նյու Յորքի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Դերասան, Ռեժիսոր, Սցենարիստ, Պրոդյուսեր, Մոնտաժոր |
Ակտիվ շրջան | 1954–այժմ |
Ժանրեր | Դրամա, Մարտական, Քրեական |
Ընտրանի | "Դոն Ժուան դե Մարկո", "Ադամանդե ոստիկանը", "Կապ" |
Երեխա(ներ) | Թեդի Սարաֆյան և Դերան Սարաֆյան |
Անդամություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Փակել