Ռոտավիրուս
From Wikipedia, the free encyclopedia
Ռոտավիրուս, վիրուս, որը հայտնաբերվել է 1972 թվականին ավստրալիացի գիտնականների կողմից։ Այն հայտնաբերվել է գաստրոէնտերիտով հիվանդ երեխաների աղիքային բիոպսիայի նմուշներում՝ էլեկտրոնային մանրադիտակի միջոցով։ 1974 թվականին վիրուսն անվանվեց «ռոտավիրուս»` կապված նրա տեսքի հետ (լատիներեն rota` «անիվ» ՚բառից)։
Ռոտավիրուսը հանդիսանում է ծանր ընթացող դիարեաների պատճառ, բնորոշվում է որպես հոսպիտալացում պահանջող դիարեա։ Այդ վիրուսային վարակից տարեկան մահանում են մոտ 611000 երեխաներ։ Մահերի 80%-ը տեղի են ունենում Հարավային Ասիայի և Աֆրիկայի ցածր եկամուտով երկրներում։ Վերջին տարիներին աճել է ռոտավիրուսային դիարեաների հետ կապված հոսպիտալացումների ցուցանիշը ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում։ Հիմնական խոցելի տարիքային խումբը վաղ մանկական հասակի երեխաներն են՝ 3-35 ամսական։