![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/9910_-_Milano_-_S._Ambrogio_-_Tiepolo_-_Naufragio_di_S._Satiro_%25281737%2529_-_Foto_Giovanni_Dall%2527Orto_25-Apr-2007.jpg/640px-9910_-_Milano_-_S._Ambrogio_-_Tiepolo_-_Naufragio_di_S._Satiro_%25281737%2529_-_Foto_Giovanni_Dall%2527Orto_25-Apr-2007.jpg&w=640&q=50)
Սան Սատիրո
From Wikipedia, the free encyclopedia
Սան Սատիրո, ճարտարապետական հուշարձան Միլանում։ Հուշարձանախմբի կազմում են՝ մատուռը (կառուցվել է 868—881 թթ.-ին), ավելի ուշ կառուցված զանգակատունը և եկեղեցին (1478 թ., ճարտարապետ Բրամանտե)։ Մատուռը քառաբսիդ, գմբեթակիր չորս սյուներով, կենտրոնակազմ, փոքր չափերի կառույց է։ 1482 թ.-ին Բրամանտեն մատուռի արտաքին քառաբսիդ ծավալը դասական թոլոսի նմանությամբ վերափոխել է գլանաձև, չորս խորշերով շենքի, պահպանելով ներսի հորինվածքը։ Սան Սատիրոյի մատուռի հատակագծային և կառուցվածքային հորինվածքը կրկնում է Բագարանի Սուրբ Թեոդորոս եկեղեցուն։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սան Սատիրո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 169)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/67/9910_-_Milano_-_S._Ambrogio_-_Tiepolo_-_Naufragio_di_S._Satiro_%281737%29_-_Foto_Giovanni_Dall%27Orto_25-Apr-2007.jpg/640px-9910_-_Milano_-_S._Ambrogio_-_Tiepolo_-_Naufragio_di_S._Satiro_%281737%29_-_Foto_Giovanni_Dall%27Orto_25-Apr-2007.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/af/9905_-_Milano_-_S._Ambrogio_-_Cappella_SS._Bartolomeo_e_Satiro_-_Foto_Giovanni_Dall%27Orto_25-Apr-2007.jpg/640px-9905_-_Milano_-_S._Ambrogio_-_Cappella_SS._Bartolomeo_e_Satiro_-_Foto_Giovanni_Dall%27Orto_25-Apr-2007.jpg)