From Wikipedia, the free encyclopedia
Սառա Ալպիսովնա Նազարբաևա (ղազ.՝ Сара Алпысқызы Назарбаева, ծնվ․ փետրվարի 12, 1941, գ․ Կիզիլժար, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կինը։
Սառա Նազարբաևա Сара Алпысқызы Назарбаева | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | փետրվարի 12, 1941 (83 տարեկան) |
Ծննդավայր | Kyzylzhar, Bukhar-Zhyrau District, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղազախստան |
Ամուսին | Նուրսուլթան Նազարբաև |
Զավակներ | Դարիգա Նազարբաևա, Դինարա Կուլիբաևա և Aliya Nazarbayeva? |
Պարգևներ |
Սառա Նազարբաևը ծնվել է 1941 թվականի փետրվարի 12-ին Կարագանդայի մարզի Կիզիլժար գյուղում։
1962 թվականին ամուսնացել է Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Ունեն 3 դուստր (Դարիգա, ծնվ․ 1963, Դինարա, ծնվ․ 1967, Ալիյա, ծնվ․ 1980), 3 թոռ (Նուրալի, ծնվ․ 1985, Ալթայ, ծնվ․ 1990, Այսուլթան, ծնվ․ 1990), 3 թոռնուհի (Վեներա, ծնվ․ 2000, Դենիզա, ծնվ․ 2004․, Թիարա, ծնվ․ 2007) և 1 ծոռնուհի (Ալան, ծնվ․ 2005)։
1992 թվականի փետրվարից եղել է «Բոբեկ» մանկական հանրապետական բարեգործական հիմնադրամի հիմնադիրն ու նախագահը։
1994 թվականի հուլիսից եղել է «Ղազախստանի SOS մանկական գյուղեր» (Ավստրիական «Քինդերդորֆ Ինթերնեյշնլ» հիմնադրամի մասնաճյուղ) հիմնադրամի նախագահը։
1999 թվականի մարտից դարձել է «Դեմոգրաֆիա» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Հեղինակ է բարոյա-հոգևոր արժեքների վերականգնմանն ուղղված կրթական ծրագրի, որը կոչվում է «Ինքնաճանաչում»։ Նրա գլխավոր նպատակն է վերականգնել համամարդկային արժեքները, երեխաներին սովորեցնել ապրել ներդաշնակ ինքն իր և շրջապատող միջավայրի հետ։
Սառա Նազարբաևան առողջ ապրելակերպին նվիրված մի շարք գրքերի հեղինակ է․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.