Սառա Փոլսոն
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Սառա Քեթրին Փոլսոն (անգլ.՝ Sarah Catherine Paulson, դեկտեմբերի 17, 1974(1974-12-17)[3][4], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), կինոյի, թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի է։ Նա կարիերան սկսել է բեմից, իսկ 1990-ականներից խաղացել «Ամերիկյան գոթիկա» (1995–96) և «Ջեքն ու Ջիլը» (1999–2001)։ Ավելի ուշ նկարահանվել է այնպիսի կոմեդիկ ֆիլմերում, ինչպիսիք են «Ինչ են ուզում կանայք» (2000) և «Գրողի ծո՜ցը սերը» (2003) և ունեցել է դրամատիկ դերեր՝ «Ճանապարհ դեպի պատերազմ» (2002) և «Անպարկեշտ Բեթի Փեյջը» (2005)։
Արագ փաստեր Սառա Փոլսոնանգլ.՝ Sarah Paulson, Հասակը ...
Սառա Փոլսոն անգլ.՝ Sarah Paulson | |
---|---|
Փոլսոնը 2015 թ․-ի Comic-Con International-ին, Սան Դիեգո | |
Հասակը | 1,68 մ |
Ծնվել է | Դեկտեմբերի 17 1974 (46 տ) |
Ծննդավայր | Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ |
Կրթություն | Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1992)[1], Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց և Berkeley Carroll School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1994-այժմ |
Ժանրեր | դրամա, թրիլեր, սարսափ, կատակերգություն |
Ամուսին(ներ) | Չերրի Ջոնս (2004-09) |
Համատեղ ապրող(ներ) | Չերրի Ջոնս և Հոլանդ Թեյլոր[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
IMDb | ID 0005299 |
ԿինոՊոիսկ | ID 24583 |
sarah-paulson.net | |
Փակել
Փոլսոնը նոմինացվել է «Ոսկե Գլոբուս»-ին 2007 և 2012 թվականներին և «Էմմի» մրցանակաբաշխությանը[5]։