Սարմատներ
From Wikipedia, the free encyclopedia
Սարմատներ (լատին․՝ Sarmatae), մ․թ․ա․ III - մ․թ․ IV դարերում Տոբոլ և Դանուբ գետերի միջև ընկած տափաստաններում սփռված իրանալեզու ցեղերի ընդհանուր անվանումը։ Սարմատների վաղ ժամանակաշրջանի պատմությունն առնչվում է սավրոմատներին, որոնց միջավայրում էլ, հավանաբար, ձևավորվել են սարմատների ցեղային խոշոր միավորումները։