Սեն[2] (ֆր.՝ La Seine, [la sɛn]), գետ Ֆրանսիայի հյուսիսում։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեն (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Սեն, Բնութագիր ...
Փակել

Սեն գետը հոսում է Ֆրանսիայի տարածքով։ Նրա երկարությունը կազմում է 776 կմ։ Սկիզբ է առնում Լանգր սարավանդից և թափվում Լա Մանշ նեղուցը։

Կան շատ կամուրջներ, նույնիսկ շատերը դարեր առաջ են կառուցվել։ Այդպիսի կամուրջ է Նոր կամուրջը "Pont neuf(նոր)", որի առաջին քարը դրել է Հենրիկ 3-րդը 1578 թվականին։ Սենը նաև ունի 2 կղզի՝ "Île Saint-Louis", "Cité", որոնք միանում են Սեն Լուի կամրջով։ Կան նաև այլ կամուրջներ՝ Pont au Change, Pont Notre-Dame, Petit Pont։ Այստեղ է գտնվում նաև աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը՝ Նորմանդիայի կամուրջը 2350մ։ Համարվում է, որ Սեն գետը Փարիզը բաժանում է երկու մասի՝ աջ և ձախ ափերի։

Աջ ափում են գտնվում առևտրական և գործնական քաղաքները։ Այնտեղ են գտնվումաշխարհահռչակ Լուվրի թանգարանը, ճարտարապետական կառույցները Տյուիլրի այգում, Հաղթակամարը։ Ինչպես նաև օպերայի սիրահարներին է աջ ափում սպասում Մեծ Օպերան։ Իսկ ձախ ափում տեղակայված են մշակութային և կրթական քաղաքները։ Այստեղ դուք կտեսնեք Ֆրանսիայի խորհրդանիշ Էյֆելյան աշտարակը։ Դեպի արևելք տանող ճանապարհին է գտնվում հաշմանդամների տունը, որտեղ պահպանվել են Նապոլեոնի մասունքները։ Հենց այս ափում դուք կտեսնեք հազարավոր ուսումնական հաստատություններ, քոլեջներ, կտեսնեք նաև աշխարհի ամենամեծ համալսարանը՝ Սարբոնը։ Հին ժամանակներում ձախ ափում են ապրել արվեստագետներն ու գրողները, ովքեր ունեին յուրահատուկ ոճ, այսպես ասած Փարիզյան բոհեմա։ Այսօր նրանց անվանում են "բոբո" Burgeois-boheme արտահայտությունից։

Աղբյուրներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.