Սենյակային բույսեր
From Wikipedia, the free encyclopedia
Սենյակային բույսեր, բնակարաններում և հասարակական վայրերում մարդկանց գեղագիտական հաճույք պատճառելու նպատակով աճեցվող բույսեր։ Դրանց մեծ մասն ունի արևադարձային և մերձարևադարձային ծագում, հարմարվել են լույսի պակասության, օդի ցածր հարաբեր, խոնավության, ջերմության պայմաններին։ Սենյակային բույսերը պատկանում են տարբեր ընտանիքների (բեգոնազգիներ, գնարբուկագգիներ, շուշանազգիներ, ապուզանազգիներ, արմավենիներ)։ Կան գեղեցիկ ծաղիկներով (արագախոտ, արջտակ, նազվարդ, շքանարգիզ, հասմիկ, գնարբուկ, մանուշակ, դրախտավարդ և այլն), բազմերանգ և տարբեր ձևերի տերևներով (դիֆենբախիա, փեղուկ, աճատերև, պատենենի, կուսածաղիկ, հարաբույս, վիշապածառ, ծոփոր, մրտենի, պատկառուկ, բաղեղներ և այլն ) սենյակային բույսեր։