Սիեթլ Սուպերսոնիքս

From Wikipedia, the free encyclopedia

Սիեթլ Սուպերսոնիքս
Remove ads

«Սիեթլ Սուպերսոնիքս» (անգլ.՝ Seattle SuperSonics), ներկայումս չգործող կազմալուծված պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է եկել Բասկետբոլի ազգային ասոցացիայի (NBA) արևմտյան կոնֆերենցիայի հյուսիսարևմտյան դիվիզիոնում` 1967-2008 թվականներին։ 2007-08 խաղաշրջանից հետո ակումբը տեղափոխվել է Օկլահոմա և ստացել «Օկլահոմա սիթի Թանդեր» անվանումը։

Արագ փաստեր
Thumb
«Սոնիքսի» թալիսման Սքոթչը

2006 թվականին օկլահոմացի գործարար Քլեյ Բենեթը գնում է ակումբը։ Բենեթը փորձում էր գտնել ֆինանսավորումներ որպեսզի կառուցի նոր մարզապալատ (քանի որ սիեթլյան «Քի Արենան» հին կառույց էր և քիչ մարդ էր տեղավորում), սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվեց, ուստի որոշեց տեղափոխել ակումբն այլ քաղաք, որի համար «Քի Արենա» մարզապալատի սեփականատերերին վճարեց 45 միլիոն ԱՄՆ դոլար։

Ըստ օկլահոմյան թիմի մասնատերերի` եթե Սիեթլում նոր բասկետբոլային բարձրագույն ակումբ ստեղծվի, ապա այն իրավունք կունենա «Թանդերի» հետ համատեղ օգտվել «Սոնիքսի» թողած ժառանգությունից։

Remove ads

Ակումբի հաջողությունները

Սուպերսոնիկները հաղթեցին իրենց առաջին NBA-ի գերեզրափակիչը 1979 թվականին։ Բացի այդ ` «Սոնիքսը» 3 անգամ եղել է կոնֆերենցիայի, և 6 անգամ՝ դիվիզիայի չեմպիոն։ Ընդհանուր առմամբ ակումբը 22 անգամ դուրս է եկել փլեյ-օֆֆ։

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads