Սիմֆոնիա № 9 (Բեթհովեն)
From Wikipedia, the free encyclopedia
Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125, Լյուդվիգ վան Բեթհովենի վերջին ավարտած սիմֆոնիան։ Ավարտելով 1824 թվականին՝ այն ներառում է Ֆրիդրիխ Շիլլերի Ode an die Freude («Ձոն ուրախության») պոեմից մի մաս, որի տեքստը վերջին մասում կատարվում է մենակատարի և երգչախմբի կողմից։ Սա առաջին դեպքն է, երբ կոմպոզիտորը գործիքների հետ մեկտեղ սիմֆոնիայում օգտագործել է նաև մարդկային ձայնը։ «Ձոն ուրախության» հատվածը Հերբերտ ֆոն Կարայանի վերադաշնակմամբ օգտագործվում է որպես Եվրոպայի օրհներգ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սիմֆոնիա № 9 (այլ կիրառումներ)
Առաջին անգամ սիմֆոնիան հրատարակվել է գերմաներեն Sinfonie mit Schlusschor über Schillers Ode «An die Freude» für großes Orchester, 4 Solo und 4 Chorstimmen componiert und seiner Majestät dem König von Preußen Friedrich Wilhelm III in tiefster Ehrfurcht zugeeignet von Ludwig van Beethoven, 125 tes Werk անվանմամբ, սակայն նրա ավելի ընդհանուր, պաշտոնական անվանումն է «Սիմֆոնիա № 9 Ռե մինոր, Օպ․ 125»:
Այս սիֆոնիան հանդիսանում է դասական երաժշտության ամենահայտնի ստեղծագործություններից մեկը և համարվում Բեթհովենի գլուխգործոցը, ով ստեղծել է այն՝ լիովին կորցրած լինելով լսողությունը։ Ստեղծագործությունը մեծ դեր է խաղում նաև ժամանակակից հասարակության մեջ։ Իններորդ սիմֆոնիան իր մեջ ամփոփում է Բեթհովենի որոնումները սիմֆոնիկ երաժշտության ժանրում, և ամենից առաջ հերոսական գաղափարները, պայքարի ու հաղթանակի կերպարները, որոնց որոնումները սկսվել էինդ դեռ քսան տարի առաջ «Հերոսական սիմֆոնիայում»։ Իններորդ սիմֆոնիայում նա հանգում է առավել էպիկական և ն որարարական որոշման, ընդլայնում է երաժշտության փիլիսոփայական հնարավորությունները և նոր էջ բացում սիմֆոնիկ երաժշտության ժանրում։