Սյոգուն
From Wikipedia, the free encyclopedia
Սյոգուն (ճապ. 将軍 ), ճապոնական պատմության մեջ այդպես կոչվում էին այն մարդիկ, ովքեր ժամանակի մեծ մասը՝ սկսած 1192 թվականից մինչև Մեյձիի դարաշրջան (սկսվել է 1868 թվականին) կառավարել են Ճապոնիան։ Սյոգունի կառավարությունը կոչվում է բակուֆու (幕府) (բակուֆու բառը նշանակում է «վրանային ճամբար»)։ Կառավարման համակարգը, որի ժամանակ գլխավոր իշխանությունը պատկանում է սյոգունին, կոչվում է սյոգունություն։