Սողոմոն թագավորի հանքերը (անգլ.՝ King Solomon's Mines), Հենրի Ռայդեր Հագարդի գրված արկածային վեպ, Ալան Կվոտերմեյնի մասին ցիկլից առաջինը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սողոմոն թագավորի հանքերը անգլ.՝ King Solomon's Mines | |
---|---|
Հեղինակ | Հենրի Ռայդեր Հագարդ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | արկածային գրականություն և կորած աշխարհներ |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կերպար(ներ) | Ալան Կվոտերմեյն |
Ստեղծման տարեթիվ | սեպտեմբերի 30, 1885 |
Նկարագրում է | Ենթասահարա և Աֆրիկա |
Շարք | Ալան Կվոտերմեյն |
Նախորդ | The Witch's Head? |
Հաջորդ | Ալան Կվոտերմեյն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 30, 1885 |
OCLC | 434371219 |
Վիքիքաղվածք | Սողոմոն թագավորի հանքերը |
King Solomon's Mines (novel) Վիքիպահեստում |
Սյուժե
Ալան Կվոտերմեյնին, ով հայտնի որսորդ և ճանապարհորդ էր, դիմում են պարոն Հենրի Կուրտիսը և նրա ընկեր կապիտան Ջոն Հուդը։ Կուրտիսը խնդրում է Կվոտերմեյնին օգնել իր անհետ կորած եղբորը՝ Ջորջին գտնելու հարցում։ Ոչ եկրար համոզելուց հետո, Ալանը ընդունում է առաջարկը և նրանց հետ ճամփա է ընկնում։ Երկար ճանապարհից և դաժան զրկանքներից հետո, ճանապարհորդները հայտնվում են Կուկուաների կորուսյալ երկրում, որտեղ թաքնված են բիբլիական Սողոմոն թագավորի անթիվ գանձերը․․․
Հերոսներ
- Ալան Կվոտերմեյն — պրոֆեսիոնալ որսորդ և ճանապարհորդ։ Նա հիսունհինգ տարեկան է, ցածրահասակ է, նիհար, կշռում է մոտ 60 կիլոգրամ, ալեհեր է։ Տեղաբնակները Կվոտերմեյնին անվանում են Մակումազան, որը բառացիորեն նշանակում է «մարդ, ով արթնանում է կեսգիշերից հետո» (այսինքն մարդ, ով միշտ զգոն է)։
- Հենրի Կուրտիս — անգլիացի արիստոկրատ, ով գնում է փնտրելու իր եղբորը։ Ավելի քան երեսուն տարեկան է, ունի մոխրագույն աչքեր, շիկահեր է, ունի մարմնի հզոր կառուցվածք։ Տեղաբնակները անվանում են նրան Ինկուբու, որը նշանակում է «փիղ»։
- Ջոն Հուդ — Բրիտանական նավատորմի նախկին կապիտան։ Նավատորմում տասնյոթ տարի ծառայելուց հետո, ազատվել է աշխատանքից։ Ջենթլմեն է, միշտ աջ աչքին կրում է մոնոկլ (մեկ աչքի ակնոց), ինչի պատճառով տեղաբնակները անվանում են նրան Բուգվան, որը նշանակում է «ապակե աչք»։
- Իգնոզի — Կուկուաների երկրի պաշտոնական արքան։ Իր հոր՝ Կուկուաների արքա Իմոտուի սպանությունից հետո, մոր հետ փախչում են երկրից։ Երբ է իմանում է, որ Կվոտերմեյնը իր ընկերների հետ գնում է Կուկուաների երկիրը, նա միանում է նրանց Ամբոպա անվան ներքո։
- Ինֆադուս — Կուկուաների կապիտան, Իգնոզիի հորեղբայրը։ Օգնում է Իգնոզիին տապալել դաժան թագավոր Տվալային։
- Ֆուլատա — կուկուացի աղջիկ, փրկվել է կապիտան Հուդի կողմից։
- Տվալա — կուկուաների դաժան թագավոր, ով տապալվեց Իգնոզիի կողմից և մահացավ Ինկուբուի հետ պայքարում։
- Գագուլա — Ծեր վհուկ, ով շատ դարեր է ապրել։ Դավաճանել է Իմոտուին և թագադրել է Տվալային՝ Իմոտուի կրտսեր եղբորը։ Միակն է, ով գիտի Սողոմոն թագավորի հանքերի գաղտնիքը։
Էկրանավորում
Մի քանի անգամ վեպը էկրանավորվել է, բայց ամենահայտնին եղել է «Սողոմոն թագավորի հանքերը» ֆիլմը, որը նկարահանվել է 1985 թվականին։ Գլխավոր դերում Ռիչարդ Չեմբերլենն է։ Բոլոր ֆիլմերը հեռու են բնօրինակից։
Արտաքին հղումներ
- Սողոմոն թագավորի հանքերը վեպը գուտենբերգի նախագծում
- «Սողոմոն թագավորի հանքերը» վեպը «Лаборатория фантастики» կայքում
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն թագավորի հանքերը» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն թագավորի հանքերը» հոդվածին։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.