Սուեզի ջրանցք
From Wikipedia, the free encyclopedia
Սուեզի ջրանցք (արաբ․՝ قناة السويس qanāt as-suwēs), Սուեզի պարանոցով Միջերկրական ծովը Կարմիր ծովին միացնող արհեստական ջրանցք Եգիպտոսում։ Ջրանցքը կառուցվել է 1859–1869 թվականների ընթացքում Սուեզի ջրանցքի կազմակերպության կողմից, իսկ պաշտոնապես բացվել է 1869 թվականի նոյեմբերի 17-ին։ Ջրանցքը հնարավորություն է տալիս Հյուսիսային Անտլանտյան օվկիանոսից հասնել Հնդկական օվկիանոսի հյուսիսային շրջաններ Միջերկրական և Կարմիր ծովերով՝ խուսափելով Հարավային Անտլանտյան օվկիանոսից և Հնդկական օվկիանոսի հարավային շրջաններից՝ այսպիսով կրճատելով ճանապարհորդությունը մոտավորապես 7000 կմ։ Սուեզի ջրանցքը ձգվում է հյուսիում մինչև Պորտ Սաիդ, իսկ հարավում մինչև Սուեզ քաղաքում Թևֆիք նավահանգիստ։ Ջրանցքի երկարությունը 193,30 կմ է։ 2012 թվականին 17225 նավեր են անցել ջրանցքով (միջինը օրական 47 նավ)[2]։
Սուեզի ջրանցք | |
---|---|
Տեսակ | նավարկելի ջրանցք |
Երկիր | Եգիպտոս[1] |
Վարչատարածքային միավոր | Սուեզ[1] |
Աշխարհագրական տեղադրություն | Սուեզի պարանոց |
Միացնում է | Միջերկրական ծով, Gulf of Suez?, Պորտ Սաիդ և Suez Port? |
Բարձրություն (ԲԾՄ) | 0 մետր |
Երկարություն | 193,3 կմ |
Անվանված է | Սուեզ |
Կոստանդնուպոլիսի կոնվենցիայի համաձայն՝ ջրանցքը կարող է օգտագործվել «թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության ժամանակ թե՛ առևտրական, թե՛ ռազմական նավերի կողմից առանց որևէ խտրականության»[3]։
2014 թվականի օգոստոսին շինարարական աշխատանքներ են սկսվել, որի նպատակն էր ընդլայնել Բալլահի շրջանցումը 35 կիլոմետրով՝ ջրանցքի անցումային ժամանակը արագացնելու համար։ Այս ընդլայնման նպատակներից մեկն էլ այն էր, որ Սուեզի ջրանցքով օրական 49 նավի փոխարեն 97 նավ անցնել կարողանա[4]։ Նորակառույց հատվածի բացումը կատարվել է 2016 թվականի փետրվարի 24-ին։