Սուֆրաժիստներ
From Wikipedia, the free encyclopedia
Սուֆրաժիստներ (կամ սուֆրաժետներ, ֆր.՝ suffragettes, ֆր.՝ suffrage - ընտրական իրավունք), կանանց ընտրական իրավունք տրամադրելու շարժման մասնակիցներ։ Սուֆրաժիստները նաև ընդհանուր առմամբ դեմ էին արտահայտվում քաղաքական և տնտեսական կյանքում կանանց նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքին։ Պայքարի ընթացքում նրանք հնարավոր էին համարում բոլոր տեսակի արմատական գործողությունների օգտագործումը։