Սպամ
From Wikipedia, the free encyclopedia
Փոստաղբ կամ սպամ (անգլերեն՝ spam)՝ առևտրական, քաղաքական և այլ ձև գովազդի առաքում կամ այլ տեսակի հաղորդագրությունների առաքում դեպի նրանց, ովքեր չեն ցանկանում ստանալ այն։ Մի որոշ տեսակի հաղորդագրությունների զանգվածային առաքման օրինականությունը, որոնց համար չի պահանջվում ստացողների համաձայնությունը, կարող է հաստատված լինել օրենսդրությամբ։ Օրինակ՝ հաղորդագրություններ տարերային աղետների մերձեցման մասին, քաղաքացիների զանգվածային զորահավաքի մասին և այլն։ «Լցոն» տերմինի ընդունված իմաստը գործածվում է էլեկտրոնային նամակների առաքման նկատմամբ։