![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Stereoscope_hg.jpg/640px-Stereoscope_hg.jpg&w=640&q=50)
Ստերեոսկոպ
From Wikipedia, the free encyclopedia
Ստերեոսկոպ, օպտիկական սարք՝ տեղանքի կամ առանձին առարկաների նկարների դիտման համար՝ նրանց ծավալային ընկալմամբ։ Նկարները պետք է ստացվեն երկու կետից և զույգ-զույգ ծածկվեն մեկը մյուսով, որն ապահովում է օբյեկտների հաղորդումն այնպես, ինչպես դրանք առանձին-առանձին տեսնում են մարդու աջ և ձախ աչքերը։ Բոլոր ստերեոսկոպները կառուցված են նկարների վրա դիտվող ընդհանուր կետերից (օբյեկտների պատկերներից) եկող ճառագայթների այնպիսի շեղումների հաշվարկով, որ այդ կետերն ընկալվում են համատեղված ձևով։ Ստերեոսկոպը կիրառվում է գլխավորապես նկարների վերծանման համար, ընդ որում հայտնի են այդ սարքերի մոտ 100-ի հասնող զանազան կոնստրուկցիաներ։ Ստերեոսկոպները լինում են դյուրակիր, սեղանի և ստացիոնար։ Սեղանի և ստացիոնար ստերեոսկոպների մի մասը պատրաստվում է այնպես, որ հնարավորություն է տալիս կատարել նկարների մի շարք ստերեոզույգերի միաժամանակյա դիտում, սարքի սեղանի և նրա օպտիկական համակարգի փոխտեղաշարժման միջոցով։ Գիտատեխնիկական լուսանկարների առանձնապես մանրակրկիտ ուսումնասիրման համար օգտագործում են ստերեոմիկրոսկոպներ (խոշորացնում են մինչև 70, հատուկ գլխադիրներ կիրառելու դեպքում՝ 200 անգամ)։
![]() |
Սա անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ Այս նշումը հարկավոր է փոխարինել համապատասխան թեմատիկ նշումով։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 122)։ ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/b0/Stereoscope_hg.jpg/640px-Stereoscope_hg.jpg)