Վասպուրական
Մեծ Հայքի նահանգ / From Wikipedia, the free encyclopedia
Վասպուրական, Մեծ Հայքի 8-րդ նահանգը։ Ընկած էր Տուրուբերանի, Այրարատի, Սյունիքի, Պարսկահայքի, Կորճեքի, Մոկքի և Աղձնիքի միջև։Նահանգն ուներ հետևյալ սահմանները․ արևմուտքում՝ Վանա լիճն ու Մասսից Թոնդուրեկ ձգվող բլրաշարքը,հարավում՝ Հայկական Տավրոսի մի հատված,արևելյան սահմանն անցնում էր մոտավորապես Ուրմիա լճի ու Տիգրիսի և Ուրմիա լճի ու Արաքսի ջրբաժան բարձրություններով,իսկ հյուսիսում Վասպուրականն իր մեջ ընդգրկում էր Նախիջևան և Գողթն գավառները։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վասպուրական (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Երկիր, Ներառում է ...
Երկիր | Մեծ Հայք |
---|---|
Ներառում է | 37 գավառ |
Գլխավոր քաղաք | Վան |
Այլ քաղաքներ | Խլաթ, Բերկրի, Նախիջևան, Բակուրակերտ, Մարանդ, Ջուղա |
Կառավարող տոհմ(եր) | Արծրունիներ, Ռշտունիներ, Մարդպետունիներ, Ամատունիներ |
Ստեղծվել է | Մ.թ.ա. 189 |
Վերացել է | Մ.թ. 387 |
Տարածք | 40,870 կմ 2 (տարածքով 1-ին) կմԱ |
Ներկայիս երկրներ | Թուրքիա Իրան Ադրբեջան |
Ազգային կազմ | |
Պատմական | Հայեր |
Ներկա | Քրդեր, թուրքեր, ազերիներ, պարսիկներ, փոքրաթիվ հայեր |
Կրոնական կազմ | |
Պատմական | Հայ Առաքելական եկեղեցի |
Ներկա | Իսլամ |
Փակել