Վարձակալություն սպորտում
From Wikipedia, the free encyclopedia
Վարձակալություն սպորտում՝ գործարք, որը իրականացվում է ինչպես հատուկ խաղացողների առք ու վաճառքի համար հատկացված ժամանակահատվածում (տրանսֆերային պատուհան), այնպես էլ դրանից դուրս, պայմանների համաձայն, ըստ որի մարզական ակումբը ժամանակավորապես մարզիկին թույլ է տալիս հանդես գալ այլ ակումբում՝ վարձակալության իրավունքով։ Գործարքը կնքվում է նախապես սահմանված ժամկետում, ակումբ-վարձատուին համապատասխան փոխհատուցմամբ (դրամական կամ այլ)։ Վարձակալական գործարքները կարող են կնքվել տարբեր ժամկետներում առանձին խաղից մինչև մի քանի տարի։ Աշխատավարձի վճարումը մարզիկի դեպքում վարձակալության պայմանագրով, կախված է պայմանագրի առանձնահատկություններից, կարող է վճարվել ինչպես ակումբի վարձակալի այնպես էլ ակումբի կողմից, որը ֆուտբոլիստին վարձակալության է վերցնում։