Վեկտորական տարածություն
From Wikipedia, the free encyclopedia
Վեկտորական տարածություն (հաճախ՝ գծային տարածություն), վեկտորների խումբ, որոնք կարող են գումարվել իրար կամ բազմապատկվել թվով (սկալյարով)։ Սկալյարները հաճախ վերցվում են իրական թվերից, բայց գոյություն ունեն վեկտորական տարածություններ, որոնց համար սկալյար բազմապատկումը սահմանված է կոմպլեքս թվերով, ռացիոնալ թվեր կամ ցանկացած այլ դաշտով։ Վեկտորական տարածությունում վեկտորների գումարումը և սկալյարով բազմապատկումը պետք է բավարարի որոշոկի աքսիոմների։
Էվկլիդեսյան վեկտորները վեկտորական տարածության օրինակներ են։ Նրանք արտահայտում են ֆիզիկական մեծություններ, ինչպես օրինակ՝ ուժ (ցանկացած նույն տեսակի երկու ուժ կարող է գումարվել, և բազմապատկվել սկալյարով)։ Նույն սկզբունքով, բայց ավելի երկրաչափական տեսանկյունից, եռաչափ տարածության մեջ տեղափոխությունն արտահայտող վեկտորները վեկտորական տարածության օրինակներ են։ Վեկտորական տարածությունում վեկտորները պարտադիր չէ, որ սլաքների տեսք ունենան նախորդ օրինակների նման․ վեկտորները՝ որոշակի հատկություններով աբստրակտ մաթեմատիկական օբյեկտներ են, որոնք երբեմն կարող են պատկերվել սլաքների տեսքով։