Վիեննական սեցեսսիոնիզմ
ավստրիացի նկարիչների և ճարտարապետների միություն / From Wikipedia, the free encyclopedia
Վիեննական սեցեսսիոնիզմ (գերմ.՝ Wiener Secession/Sezession), հայտնի է նաև որպես Ավստրիացի արվեստագետների Միություն (գերմ.՝ Vereinigung Bildender Künstler Österreichs), արվեստի ուղղութուն՝ ձևավորված 1987 թվականին մի խումբ ավստրիացի արվեստագետների կողմից, ովքեր համախմբվեցին և առանձնացան ավստրիացի արվեստագետների ասոցիացիայից՝ հիմնելով Վիեննայի արվեստագետների տունը։ Այս շարժումն ընդգրկեց նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների։ Սեցեսսսիայի առաջին նախագահը Գուստավ Կլիմտն էր, իսկ փոխնախագահը՝ Ռուդոլֆ ֆոն Ալթը։ Սեցեսսիոնիստների ամսագիրը կոչվեց «Ver Sacrum»: Ուղղությունը, «Fin de siècle» դարաշրջանի ազդեցությունը կրելու հանգամանքից ելնելով, ստացել է Երիտասարդական ոճ կամ Սեցեսսիոնիստական ոճ անվանումը։