Վիքիպեդիա:Արտաքին հղումներ
From Wikipedia, the free encyclopedia
Արտաքին հղումներ կարող են տանել Վիքիպեդիայի հոդվածներից Վիքիպեդիայից դուրս գտնվող կայքէջերին։ Սակայն Վիքիպեդիայի նպատակը չէ ստեղծել հոդվածի թեմային առնչվող կայքերի հղումների հավաքածու։ Արտաքին հղումը կարող է ավելացվել միայն, եթե դրա ահրաժեշտությունն անվիճելիորեն արդարացված է. իսկ դա որոշելու համար պետք է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և այս կանոնակարգում սահմանված կետերով։ Արդարացված լինելու հանագամանքը ապացուցելու պարտավորությունն ընկնում է արտաքին հղումն ավելացնել ցանկացող մասնակցի վրա։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Կարճ ասած՝ Արտաքին հղումներ պետք է տրվի միայն այն աղբյուրներից, որոնք իրոք արժանի են, գտնվում են հանրային սեփականությունում և ուղղակիորեն կապված են հոդվածի թեմային։ |
Արդարացված արտաքին հղումներ կարող են, օրինակ, համարվել հոդվածի նյութի վերաբերյալ ճշգրիտ և վստահելի հետազոտական ու (հանրա)գիտարանային տեղեկություններ տրամադրող էջերը։
Ցանկացած արտաքին հղում, պետք է համապատասխանեցվի Հայերեն Վիքիպեդիայի ոճական ու ձևավորման չափանիշներ, մասնավորապես՝ բոլոր հղումները պետք է մակագրված լինեն հայերենով, եթե կայքը օտար լեզվով է՝ համապատասխան կաղապարով պետք է նշել կայքի լեզուն։