Վիքիպեդիա:Համագործակցություն/Ամենադիտվող հոդվածների բարելավում
From Wikipedia, the free encyclopedia
Ամենադիտվող հոդվածների բարելավման համագործակցությունը նպատակ ունի բարելավել 2017-2018 թվականների ամենադիտված հոդվածները Հայերեն Վիքիպեդիայում։ Այս հոդվածները սովորաբար մեծ պահանջարկ ունեն, դիտվում են հաճախ և արտացոլում են ընթերցողների հետաքրքրությունը։ Այս հոդվածների մեծամասնությունը հայերենում ունի միջինից ցածր որակ, և այդ պատճառով առաջնահերթ է դրանց բարելավումը։ Բարելավված հոդվածները կնպաստեն Հայերեն Վիքիպեդիայի որակի բարձրացմանը և Վիքիպեդիայի հանդեպ վստահության մեծացմանը։
Հոդվածներին տրվել են կարգավիճակներ հաշվի առնելով որակը՝
- Թ - ենթակա է թարմացման
- A - լավ որակ, ենթակա չէ բարելավման
- B, C - միջին և վատ որակ, ենթակա է բարելավման
Բարելավման ենթակա հոդվածների համար առանձնացվել են հայերեն աղբյուրներ, որոնց մի մասը թվայնացված գրքեր են, իսկ մի մասը՝ առցանց աղբյուրներ։ Որոշ հոդվածներ պետք է թարգմանել նշված այլալեզու Վիքիպեդիայից։ Կարևոր է, որ հոդվածը բարելավելիս օգտվեք բոլոր նշված աղբյուրներից։ Եթե ունեք լրացուցիչ աղբյուրներ, ազատորեն օգտվեք այդ աղբյուրներից նույնպես։ Հաշվի առեք, որ աղբյուրների մեծամասնությունը հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր են և պետք է վերաշարադրվեն, բերվեն հանրագիտարանային ոճի։ Բարելավման ենթակա հոդվածների ցանկը կարող եք գտնել ստորև։ Այս ցանկում առկա են միայն B և C դասի հոդվածները։
Հոդվածները բաժանված են ըստ վերնագրերի, պետք է ստորագրել վերանագրի տակ՝ համապատասխան տողում։ Ավարտելուց հետո ստորագրության կողքը նշել {{արված է}}:
Բոլոր հոդվածները․ բարելավման ենթակա հոդվածների հղումը տանում է դեպի բարելավման էջ։
- Որքան փոքր է գործակիցը, այնքան մեծ է դիտելիությունը