Վիքիպեդիա:Մենյուի բացատրություններ
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայի հիմնական կառուցվածքային տարր է հանդիսանում «հոդված» էջը: Այստեղ աշխատելու համար էլ հենց մշակված են Վիքիպեդիայի բոլոր գործիքներն ու ստեղծված լրացուցիչ էջերը: Էջերի մենյուն տարբերվում է ըստ էջերի, բաժինների անվանումների և կոճակների գործառական նպատակաուղղվածության և կախված է ձեր կողմից ընտրված Վիքիպեդիայի արտաքին տեսքից, իսկ նրանց դասավորվածությունը՝ տեսքից և «Նավարկման սյունակի կարգավորումներ» բաժնից:
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգերից և ուղեցույցներից մեկն է, որի նպատակն է օգնել Վիքիպեդիայի համայնքին գործելու համաձայնեցված կերպով՝ ըստ քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների։ Ուստի կարևոր է էջում փոփոխություն անելուց առաջ խորհրդակցել քննարկման էջում կամ Խորհրդարանում։ |
Ընդհանուր առմամբ կարելի է Վիքիպեդիայի գործողությունները բաժանել հետևյալ խմբերի՝
- «աշխատանքային»՝ բուն հոդվածում և նրա կառուցվածքում փոփոխություններ կատարելու համար՝ «Խմբագրել», գրանցված մասնակիցների մոտ միացված է նաև «Բեռնել նիշք (ֆայլ)», «Տեղափոխել այս էջը», «Նախընտրություններ» գործիքները,
- «տեղեկատվական»՝ լրացուցիչ տեղեկատվություն «հոդված» էջի կամ նրա պարունակության մասին և օգնություն այնտեղ աշխատելիս՝ «Քննարկում», «Դիտել պատմությունը», «Այստեղ հղվող էջերը», «Կապված հղումներ», «Օգնություն», «Որոնել», «Խորհրդարան»,
- «կառուցվածքային»՝ տեղեկատվություն Վիքիպեդիայի կառուցվածքի մասին ընդհանրապես և էջերի խմբավորում որոշակի պարամետրերով: «Գլխավոր էջ», «Վերջին փոփոխություններ», «Պատահական էջ», «Նոր էջեր»: Գրանցված մասնակիցների մոտ միացված է նաև «Հսկել այս էջը», «Հսկացանկ», «Ներդրում» բաժինները: