Վիքիպեդիա:Նախագծեր
From Wikipedia, the free encyclopedia
Կանոնի առաջին քննարկումը կարող եք տեսնել այստեղ: Ներկա տարբերակն ընդունվել է ըստ այս քննարկման։
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Վիքինախագիծը մարդկանց խումբ է, որոնք ուզում են աշխատել միասին ինչպես թիմ՝ Վիքիպեդիան զարգացնելու նկատառումներով, որը գործում է «Վիքինախագիծ» անվանատարածքում: