Վիքիպեդիա:Վստահելի աղբյուրներ
From Wikipedia, the free encyclopedia
Հոդվածները պետք է հենվեն վավերական (ստուգելի), երկրորդական, հրապարակված աղբյուրների վրա, որոնք փաստերի ստուգման և ճշգրտության համբավ ունեն: Վավերական են համարվում այն աղբյուրները, որոնք վստահելի ճանապարհով են տպագրվել, այսինքն՝ նրանց վրա կատարվել է սպառիչ գրական և տեխնիկական խմբագրություն, և գրվել են այդ թեմային քաջածանոթ և վստահելի անձանց միջոցով: Հոդվածները չպիտի հենվեն Վիքիպեդիացիների կարծիքների վրա, որոնք կարդացել և մեկնաբանել են առաջնային աղբյուրները իրենց համար: Նաև, մի աղբյուր, որ վավերական է մի կոնտեքստում, կարող է վավերական չլինել մյուսում: Ճիշտ աղբյուր ներկայացնելը միշտ կապվում է կոնտեքստին. առողջ բանականությունը և խմբագրման դատողությունը ընթացքի անհրաժեշտ մասերից են:
Այս էջը Հայերեն Վիքիպեդիայի կանոնակարգ է։ Այն հիմնականում սահմանում է չափանիշներ, որոնց խմբագրողները պետք է փորձեն հետևել, չնայած միշտ ընդունվում է առողջ բանականությունը և միշտ կարող են լինել բացառություններ։ Այս էջում բոլոր փոփոխությունները պետք է լինեն համաձայնեցված։ Եթե ունեք առաջարկներ սույն կանոնակարգի վերաբերյալ, կարող եք թողնել այն էջի քննարկման էջում։ |
Տպագրվածը կարող է վերաբերել ոչ միայն տեքստային նյութերին, այլև ձայնագրություններին, տեսանյութերին և մուլտիմեդիա այլ նյութերին, որոնք արձանագրվել և հաղորդվել, տեղաբաշխվել կամ արխիվացվել են վավերական երրորդ աղբյուրի կողմից: Տեքստային աղբյուրների նման, սրանք պետք է ճշգրտորեն նշվեն: Նաև, այդ մեդիայի արխիվացված պատճենը պիտի գոյություն ունենա, սակայն պարտադիր չէ, որ համացանցում հասանելի լինի: