Վխուտեմաս
From Wikipedia, the free encyclopedia
Վխուտեմաս (ռուս.՝ Вхутемас, Высшие художественно-технические мастерские, Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցներ, դասընթացներ), ուսումնական հաստատություն Մոսկվայում, որը ստեղծվել է 1920 թվականին՝ Առաջին և Երկրորդ պետական ազատ արվեստանոցների միավորման արդյունքում (նախկինում ձևավորված Ստրոգանովսկու գեղարվեստա-արդյունաբերական ուսումնարանի և Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ռուսական ակադեմիայի հիման վրա)։ 1926 թվականին վերակազմավորվել է որպես Վխուտեին (Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական ինստիտուտ)։