Լորդ Վոլդեմորդ
From Wikipedia, the free encyclopedia
Լորդ Վոլան դե Մորտ (անգլ.՝ Lord Voldemort, Լորդ Վոլան-դե-Մորտ, իրական անունը Թոմ Մարվոլո Ռիդլ, անգլ.՝ Marvolo Riddle, դեկտեմբերի 31, 1926(1926-12-31)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 2, 1998(1998-05-02)[2], Հոգվարթս, Միացյալ Թագավորություն[3]), Հարրի Փոթեր վեպի հորինված հերոսներից է, գլխավոր անտագոնիստը։ Ամենազոր կախարդը, կախարդական ուժերի մեծ տիրապետող, ով համարյա հասել է անմահության, անձնական թշնամին Հարրի Փոթերն է[4]։
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
Ռեյֆ Ֆայնսը Վոլան դե Մորտի դերում | |
Լորդ Վոլան դե Մորտ | |
Սեռ | արական |
Մազերի գույն | ճաղատ |
Ֆակուլտետ | Սլիզերին |
Արյունի մաքրություն | խառնարյուն |
Լորդ Վոլան դե Մորտը հիշատակվում է բոլոր գրքերում (Հարրին հանդիպում է առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գրքերում), իսկ ֆիլմերում դերը խաղում է Ռիչարդ Բրեմմերը (հիշողության տեսարան), Յան Խարտը (դեմք պրոֆեսոր Կվիրելի գլխահետևում), Քրիստիան Կոուլսոն (16-ամյա Թոմ Ռիդլ երկրորդ ֆիլմում), Ռեյֆ Ֆայնս (ըմբոստ Վոլան դե Մորտ, հիմնական կերպարը չորրորդ ֆիլմի վերջից մինչև կինոշարքի վերջ), Խիրո Ֆայնս-Տիֆֆին (11-ամյա Թոմը Դամբլդորի հիշողություններում վեցերորդ ֆիլմում) և Ֆրենկ Դիլեյն (16-ամյա Թոմը Սլիզնորտի հիշողություններում՝ վեցերորդ ֆիլմում)[5]: