Տաբածղուրի (լիճ)
լիճ Վրաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Տաբածղուրի (վրաց.՝ ტაბაწყური), անհոսք լիճ Վրաստանում, Ջավախքի բարձրավանդակի հյուսիսում ՝ Թրիալեթի լեռնաշղթայի հարավարևմտյան ստորոտին՝ 1991 մ բարձրության վրա։ Ունի հրաբխային ծագում։ Երկարությունը 6,5 կմ է, առավելագույն լայնությունը՝ 4 կմ, մակերեսը՝ 14,2 կմ², խորությունը մինչև 40,2 մ։ Սնումը հիմնականում ստորերկրյա է, մակարդակի տատանումները՝ մինչև 1,1 մ։ Կա ձկնորսություն (կարմրախայտ, բեղլու, սիգ, սազան և այլն), ունի ռեկրեացիոն մեծ հնարավորություն։
Արագ փաստեր Կոորդինատներ ...
Կոորդինատներ | ||
Երկիր | Վրաստան | |
Հայելու բացարձակ բարձրությունը | 1991 մ | |
Ավազանի մակերեսը | 14,2 կմ² | |
Ամենամեծ խորությունը | 40,2 մ | |
Միջին խորությունը | 15,6 մ | |
Աղիությունը | 50—70 ‰ | |
Ջրահավաքի մակերեսը | 83,12 = կմ² | |
Փակել