գետ From Wikipedia, the free encyclopedia
Տալյամենտո (Իտալերեն: [taʎʎaˈmento]), հյուսիսարևելյան Իտալիայում է, Ալպերով հոսում է դեպի Ադրիատիկ ծով Վենեցիայի և Տրիեստի միջև գտնվող շրջանով։ Ակունքը գտնվում է Մաուրիա Փասսից (Mauria Pass) Վենետոյի և Ֆրիուլի-Վենետիկ Ջիուլիայի (Friuli-Venezia Giulia) սահմանին։
Տալյամենտո | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 172 կմ |
Ավազանի մակերես | 2916 կմ² |
Ջրի ծախս | 69 ± 0,001 մ³/վ, 92 ± 0,001 մ³/վ և 70 ± 0,001 մ³/վ |
Ջրահոսք | |
Գետաբերանի տեղակայում | Ադրիատիկ ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Fella?, Torrente Degano?, Arzino?, But?, Q3694992? և Q3760980? |
Երկրամաս | Մաուրիա Փասս, Ֆրիուլի, Իտալիա |
Ջրահավաք | Adriatic Sea basin? |
Վերևի մասում այն հոսում է պատմական Սարինա շրջանով հյուսիսային մասով՝ Ուդինե պրովինցիայով։ Միջին և ցածր մակարդակներում այն սկզբում անցնում է Ուդինե և Պորդենոնե նահանգներով, իսկ հետո նախկին Վենեցիայի նահանգի միջով, հետո թափվում է Վենետիկի ծոց։
Լիգնանո Սաբբիադորոլնի (Lignano SabbiadoroIn) և Սան Միքել Տալյամենտոյի (San Michele al Tagliamento) միջև։ Ջրբաժանը ընդգրկում է 2916 կմ քառ. մակերես մոտ 165000 բնակչությամբ։ Ջրբաժանը գրեթե ամբողջությամբ գտնվում է Սարնիայում և Ֆրուլիի այլ լեռնային հարթավայրերում։
Ջրբաժանի 86.5% -ը գտնվում է Ուդինե նահանգում։ Նրա ափերի երկայքով գտնվող գլխավոր քաղաքներն են Լատիսանան և Սան Միքելե ալ Տալյամենտոն։ Նրա մոտակայքում են գտնվում հետևյալ քաղաքները՝ Տոլմեզզոն, Ջեմոնա դել Ֆրիուլին, Սան Դանիել դել Ֆրիուլին, Սփիլիմբերգոն, Կասարա դելլա Դելիզիան, Քոդրոիփոն, Սան Վիտո ալ Տալյամենտոն, Փինզանո ալ Տալյամենտոն։
Ակունքը գտնվում է 1195 ոտնաչափ բարձրության վրա՝ Վենետոյում՝ Լորենզագո դի Կադորեում՝ Բելլունո նահանգում։ Սկզբում հոսում է արևմուտքից արևելք ուղղությամբ՝ Քարնից Ալպերին զուգահեռ։ Առաջին վտակը Լումիեյն է, որը միանում է Տալյամենտոյին ձախից ակունքից 26 կմ հեռավորությունից։ Գետն անցնում է Փինզանո ալ Տալյամենտո յով և, ընթանալով հարավային ուղղությամբ, ընդարձակվելով հարթավայրում, հասնում է 3 կմ լայնության Սփիլիմբերգոյի մոտակայքում և բաժանվում է մի քանի ճյուղերի։ Իր ընթացքն ավարտելուց առաջ գետը ջրեր է ընդունում ստորգետնյա գետից ՝ Վարմոյից։ Վերջ ի վերջո այն թափվում է Ադրիատիկ ծով Լագունա Մարանոյի և Կաորլեի միջև։
Բացի իտալական Տալյամենտո անունից, գետը հայտնի է տարբեր շրջաններում տրված անուններով. օրինակ, Տիլիմենտ (Tiliment), Տաիամենտ (Taiament), Տիլիմինտ (Tilimint), Տիումենտ (Tiument), Տիմենտ(Timent) և Տուեմենտ (Tuement)[1]։ Վենետիկի լեզվով գետը հայտնի է որպես Տաջամենտո (Tajamento), սլովեներեն լեզվով՝ Tilment, իսկ լատիներենով՝ Տիլիավենտում (Tiliaventum)[2] կամ Տալյամենտում (Taliamentum) անուններով, նաև գերմաներեն Դուլմենդե (Dülmende) անվամբ` Միջին դարերում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.