Տասներկու աթոռ
Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի երգիծական վեպ / From Wikipedia, the free encyclopedia
«Տասներկու աթոռ» (ռուս.՝ Двенадцать стульев), դասական երգիծական վեպ, որի համահեղինակներն են օդեսացի խորհրդային գրողներ Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովը։ Գրվել է 1927 թվականին և նրանց առաջին համատեղ ստեղծագործությունն է։ 1928 թվականին տպագրվել է «Тридцать дней» գեղարվեստական-գրական հանդեսում (№ 1-7), նույն թվականին հրատարակվել է առանձին գրքով։ Սյուժեի հիմքում տիկին Պետուխովայի տասներկու աթոռներից մեկում թաքնված ադամանդների որոնումն է, սակայն ստեղծագործության մեջ շարադրված պատմությունը սահմանափակված չէ արկածային ժանրի շրջանակներում. դրանում, ուսումնասիրողների կարծիքով, տրվել է «դարաշրջանի գլոբալ կերպարը»։
Տասներկու աթոռ ռուս.՝ Двенадцать стульев | |
---|---|
Հեղինակ | Իլյա Իլֆ, Եվգենի Պետրով և Իլֆ և Պետրով |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | satirical fiction? |
Կազմված է | Building a tramway is not like buying a donkey? |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Կերպար(ներ) | Օստապ Բենդեր, Ippolit Matveyevich Vorobyaninov?, Father Fyodor?, Madame Gritsatsuyeva?, Ellochka Shchukina?, Nikifor Lyapis-Trubetskoy?, Կլավդիյա Իվանովնա Պետուխովա, Վարֆոլոմեյ Կորոբեյնիկով, Ավեսսալոմ Իզնուրենիկով, Elena Bour?, Էռնեստ Պավլովիչ Շուկին և Վիկտոր Միխայլովիչ Պոլեսով |
Ստեղծման տարեթիվ | 1927 |
Նկարագրում է | Town N?, Stargorod?, Մոսկվա, Vasyuki?, Պյատիգորսկ և Յալթա |
Հաջորդ | Ոսկե հորթը |
Երկիր | ԽՍՀՄ |
Հրատարակիչ | Zemlya i fabrika? |
Հրատարակման տարեթիվ | 1928 |
Վիքիքաղվածք | Տասներկու աթոռ |
The Twelve Chairs Վիքիպահեստում |
1920-ական թվականների գրական հանրությունը վեպի հայտնվելն ընդունել է շատ զուսպ։ Հեղինակներին աջակցողների թվում են եղել գրող Յուրի Օլեշան, քաղաքական գործիչ Նիկոլայ Բուխարինը, քննադատ Անատոլի Տարասենկովը և Իլֆի ու Պետրովի մի շարք այլ ժամանակակիցներ։ 1949 թվականից մինչև 1950-ական թվականների կեսերը «Տասներկու աթոռ» և հետագայում գրված «Ոսկե հորթը» վեպերի տպագրությունն արգելվել է ՀամԿ(բ)Կ Կենտրոնական կոմիտեի 1948 թվականի դեկտեմբերի 14-ի «Սովետսկի պիսատել» հրատարակչության կոպիտ քաղաքական սխալի մասին» որոշման նախագծի հայտնվելուց հետո։ Ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է։