Տարտեսոս (իսպ.՝ Tartesos), անտիկ ավանդության համաձայն հնագույն քաղաք և պետություն Հարավային Իսպանիայում։ Տեղադրությունը որոշված չէ։ Հիմնադրման ժամանակն անհայտ է, հավանաբար մինչև մ․ թ․ ա․ 1100 թ.-ը եղել է Տարտեսոսի պետության (Անդալուզիայի և Մուրսիայի տարածքն զբաղեցնող ցեղերի դաշնություն) կենտրոն։ Սկզբնաղբյուրների համաձայն` ենթադրվում է, որ Տարտեսոսի պետությունում եղել է մասնավոր սեփականություն, ժառանգական թագավորական իշխանություն։ Տարտեսոսի տարածքում զարգացած էր մետաղահանությունը (առանձնապես՝ արծաթի), երկրագործությունը, անասնապահությունը, մանածագործությունը և այլն։ Տարտեսոսը եղել է առևտրի միջնորդ Եվրոպայի հյուսիսարևմտյան և միջերկրածովյան երկրների միջև։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին — I հազարամյակի 1-ին կեսին պայքարել է փյունիկեցիների դեմ։ Ծաղկում է ապրել մ․ թ․ ա․ 700—500 թթ.-ին։ Մ․ թ․ ա․ մոտ 500 թ.-ին նվաճել են կարթագենցիները։ Հավանաբար ավերվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 620
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարտեսոս» հոդվածին։

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.