Տելեպատիա
From Wikipedia, the free encyclopedia
Հեռազգացություն (հին հունարեն՝ τῆλε - «հեռու, հեռվում», հին հունարեն՝ πάθος - զգացողություն, տելեպաթիս), մարդկանց միջև մտքերի փոխանակության ձևերից։ Հեռազգացության ժամանակ ինֆորմացիան ընկալողը (պերցիպենտը) առանց զգայարանների և հատուկ սարքերի օգնության պետք է իմանա, թե ինչի մասին է մտածում ինֆորմացիան առաքողը (ինդուկտորը)։ Ենթադրվում է, որ հեռազգացության ընդունակության հիմքում ընկած են հոգեբանությանն ու ֆիզիոլոգիային անհայտ մարդու հոգեֆիզիոլոգիական մեխանիզմներ, ֆիզիկային անհայտ մատերիայի հատկություններ։ Հեռազգացությունը պարապսիխոլոգիայի երևույթներից է։