Տյան Շան
From Wikipedia, the free encyclopedia
Տյան-Շան (չինարեն ավանդ. 天山山脈, հեշտ. 天山山脉 , պինին: Tiānshān shānmài, ղրղզ.՝ Ала-Тоо, ղազ.՝ Аспан-Тау/Тәңір шыңы/Тәңір тау, ուզբ.՝ Tyan Shan, մոնղ.՝ Тэнгэр-уул), լեռնաշղթա Կենտրոնական և Միջին Ասիայում, հյուսիսային լայնության 40°–45°-ի և արևելյան երկայնության 67°– 95°-ի միջև։ Լեռնաշղթան անցնում է Չինաստանով, Պակիստանով, Հնդկաստանով, Ղազախստանով, Ղրղզստանով և Ուզբեկստանով։ Արևմտյան մասը գտնվում է Ռուսաստանում, արևելյաբ մասը՝ Չինաստանի սահմաններում։ Ձգվում է 2450 կմ (այլ տվյալներով՝ 2500 կմ), 1200 կմ՝ Ռուսաստանում։ Ամենաբարձր գագաթներն են Հաղթանակի պիկը (7439 մ), Խան-Թենգրի (6995 մ) ևն։ Ռուսաստանի սահմաններում առանձնացվում են հետևյալ լեռնագրական մարզերը․ Հյուսիսային յան-Շանը կազմված է Կետմեն (մի մասը գտնվում է Չինաստանում), Անդրիլիական Ալաթաու (Տալգար պիկ, 4973 մ), Կյունգյոյ Ալատոռ (4770 մ) և Կիրգիզական լեռնաշղթաներից (4855 մ), Արևմտյան յան-Շան, ընդգրկում է Տալասի Ալաթաու, Չատկալի (4503 մ), Պսկեմի, Ուգամի (4882 մ) լեռնաշղթաները և Կարաթաուն (2176 մ)։ Ֆերգանայի հովիտը շրջապատող լեռնաշղթաներն ու Ֆերգանայի լեռնաշղթայի հարավ–արևմտյան լանջերը երբեմն կոչվում են Հարավ–Արևմտյան յան-Շան։
Տյան Շան | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Ղրղզստան, Ղազախստան, Չինաստան և Ուզբեկստան |
Վարչատարածքային միավոր | Ղրղզստան[1], Ղազախստան[1] և Չինաստան[1] |
Բարձրություն (ԲԾՄ) | 7439 մետր |
Երկարություն | 2500 կմ |
Մեծագույն գագաթ | Հաղթանակի պիկ |
Ներքին Տյան-Շան գտնվում է Կիրգիզական լեռնաշղթայից և Իսսիկ Կուլի գոգավորությունից հարավ։ Այստեղ առավել նշանավոր են Տերսկեյ Ալատոո, Բորկոլդոյ, Աթբաշի (մինչև 4500–5000 մ) և հարավում՝ Կոկշալթաու (Դանկովի պիկ, 5982 մ) լեռնաշղթաները։ յան-Շանում նկատելի է լայնական ուղղությամբ տարածվող լեռնաշղթաների 3 շերտ․ Տյան-Շանի լեռնաշղթաների շերտ, որը Ներքին յան-Շանի լեռնաշղթաներից (Մուսամիրթաու, Ջումգոլթաու, Տերսկեյ Ալատոո, Ջետիմ) բաժանվում է Սուսամիր և Իսսիկ Կուլ իջվածքներով։ Արևելյան Տյան-Շան բաղկացած է լեռնաշղթաների երկու շերտից, որոնք իրարից բաժանվում են լայնակի տարածվող հովիտներով ու գոգավորություններով։ Հիմնական լեռնաշղթաների բարձրությունը 4000–5000 մ է։ Հյուսիսային շերտի լեռնաշղթաներն են Բորոխորոն, Իրեն խաբիրգան, Բողդո Ուլան և Կարլըգտագը։ Հարագվային շերտը կարճ է, հիմնական լեռնաշղթաներն են․ Խալըկթաու, Բորոխոտան, Սարմին Ուլա, Կուրուկտաղ։ Աևելյան Տյան-Շանի ստորոտում են Տուրֆանի (մինչև –154 մ) և Խամիի իջվածքները։ Հարավային շերտի սահմաններում գտնվող միջլեռնային իջվածքում է Բագրաշկյոլ լիճը։