Տու-134-ի ավիավթար Կույբիշևում
ավիապատահար / From Wikipedia, the free encyclopedia
Տու-134-ի ավիավթար Կույբիշևում, «Աերոֆլոտ» ավիաընկերության (ԽՍՀՄ) «Կոլցովո» (Սվերդլովսկ) - Գրոզնի չվերթի Տու-134A ինքնաթիռի ավիավթար, որը տեղի է ունեցել 1986 թվականի հոկտեմբերի 20-ին, տեղական ժամանակով ժամը 15-ն անց 58 րոպեին՝ Կույբիշև քաղաքի «Կուրումոչ» օդանավակայանում միջանկյալ վայրէջքի ժամանակ։
Արագ փաստեր Ընդհանուր տեղեկություններ, Տեսակ ...
Տու-134-ի ավիավթար Կույբիշևում | |
---|---|
Տու-134A. վթարվածին նույնական ինքնաթիռ | |
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար |
Թվական | հոկտեմբերի 20, 1986 |
Բնութագրում | բախում վայրէջքուղուն մեծ արագությամբ |
Պատճառ | թռիչքների անվտանգության կանոնների հանցավոր անտեսում |
Վայր | Կուրումոչ, , |
Չվերթ | SU-6502 |
Թռիչքի վայր | «Կոլցովո» (Սվերդլովսկ) |
Վերջնական կետ | Գրոզնի |
Զոհվածներ | 70 |
Վիրավորներ | 24 |
Aviation Safety Network ID | 19861020-1 |
Օդանավ | |
Մոդել | Տու-134A |
Ավիաընկերություն | Աերոֆլոտ |
Կողային համար | СССР-65766 |
Արտադրման թվական | 1979 |
Ուղևորներ | 85 |
Անձնակազմ | 8 |
Կենդանի մնացած | 23 |
Փակել
Ինքնաթիռը վայրէջք է կատարել շատ մեծ արագությամբ և երկայնաճոճումով։ Վայրէջքուղուն հարվածելիս կոտրվել է ամրաշրջանակը (շասսի), և ինքնաթիռը «փորի վրա» իներցիայով սահել է մոտ 300 մ, որից հետո շրջվել է աջ թևի կողմով և կանգնել ամրաշրջանակը դեպի վեր։ Հարվածից ինքնաթիռի ֆյուզելաժը բաժանվել է երկու մասի, քանդված բաքերից թափված վառելիքից հրդեհ է բռնկվել։ 93 ուղևորներից և անձնակազմի անդամներից ողջ են մնացել միայն 23-ը (ընդամենը զոհվել է 70 մարդ)։