Փարիզի աստղադիտարան
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզյան աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Paris), աստղադիտարան Փարիզում, Ֆրանսիա։ Հիմնական աստղադիտակի տրամագիծը կազմում է 38 սանտիմետր։ Հիմնվել է 1667 թ. Լյուդովիկոս XIV-ի հրամանով (նորացված շենքը հանդիսավոր բացվել է նրա կողմից 1682 մայիսի 1-ին), հանդիսանում է աշխարհում այսօր գործող աստղադիտարաններից ամենահինը։
Փարիզի աստղադիտարան Observatoire de Paris | |
---|---|
Տեսակ | grand établissement? և աստղագիտական աստղադիտարան |
Կազմված է | Large equatorial coudé of Paris? և Arago telescope? |
Նախագահ | Ջովանի Դոմենիկո Կասինի[1], Ժակ Կասինի[1], César-François Cassini de Thury?[1], Jean-Dominique, comte de Cassini?[1], Fabienne Casoli?[2], Claude Catala?, Daniel Egret? և Michel Combes? |
Աստղադիտարանի կոդ | 007 |
Երկիր | Ֆրանսիա[3][4] |
Վայր | Մոնպառնաս[4] |
Հիմնադրվել է՝ | 1667[5] |
Couperin Consortium?[6] և Վերափոխվել[7] | |
Կայք | observatoiredeparis.psl.eu(ֆր.) |
Observatoire de Paris Վիքիպահեստում |
Աստղադիտարանի խոշորագույն գործիքն է կրկնակի ֆոտոտեսային ռեֆրակտորը (տեսային ռեֆրակտորի օբյեկտիվի տրամագիծը 83 սմ է, աստղագրաֆինը՝ 63 սմ, երկուսի կիզակետային հեռավորությունն է 17 մետր)։ Գործիքը, որը ստացել է Grand Lunette անվանումը, տեղադրվել է աստղադիտարանի մասնաճյուղում Մյոդոնում 1895 թ.։
Այժմ դիտարկումներ են կատարվում Մյոդոն (կոդը` «005») և Նանսեյ մասնաճյուղերում, իսկ Փարիզում տեղադրված են երեք գործիքներ, որոնք գործարկվել են XIX դարում, այժմ օգտագործվում են այցելուների համար դիտարկումների կազմակերպման ժամանակ։