Քաղցրարմատ
From Wikipedia, the free encyclopedia
Քաղցրարմատ (լատին․՝ Glycyrrhiza glabra), բակլազգիների ընտանիքի մատուտակ ցեղի բազմամյա երկշաքիլավոր մոլախոտ։ Ունի լավ զարգացած արմատահամակարգ։ Արմատներն ունեն հողի մակերեսից 15-60 սմ խորություն, առաջանում են հորիզոնական ստորգետնային ցողուններ։ Վերգետնյա օրգաններ առաջանում են հողի մակերեսին ավելի մոտ գտնվող ստորգետնյա ցողուններից։ Յուրաքանչյուր անգամ արմատը կամ նրա հատվածը կտրելուց 14-20 օր հետո առաջանում են նոր ցողուններ (հասնում են 100-150 սմ բարձրության)։ Հայաստանի Արարատյան հարթավայրերում և նախալեռնային գոտու ջրովի և թաց հողատեսքերում խանգարում է բոլոր դաշտային կուլտուրաների ցանքերը, պարտեզները։
Քաղցրարմատ | |
Քաղցրարմատ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Galegeae |
Ցեղ | Մատուտակ (Glycyrrhiza) |
Տեսակ | Քաղցրարմատ (G. glabra) |
Միջազգային անվանում | |
Glycyrrhiza glabra | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |