Քառաչափ տարածություն
From Wikipedia, the free encyclopedia
Քառաչափ տարածություն (նշանակվում է՝ 4D կամ ), մաթեմատիկական հասկացություն, որը ընդհանրացնում է եռաչափ տարածության հատկությունները։ Այն չպետք է շփոթել հարաբերականության տեսության քառաչափ տարածաժամանակի հետ (Մինկովսկու տարածություն)։
Հանրահաշվական քառաչափ տարածությունը կարող է կառուցվել որպես չորս հիմնական կոորդինատներով վեկտորների բազմություն։ Երկրաչափորեն, ամենապարզ դեպքերում, քառաչափ տարածությունը դիտարկում ենք որպես քառաչափ էվկլիդեսյան տարածություն, իսկ ավելի ընդհանուր դիտարկմամբ՝ այն ունի ոչ-էվկլիդեսյան մետրիկա, որը կետը տանում է կետի։