Կարավաջոյի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Քնած Ամուրը» (իտալ.՝ Amorino dormiente), վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1608 թվականին[1]։ Յուղաներկով կտավի չափերն են 72 × 105 սմ։
Քնած Ամուրը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո |
տարի | 1608 |
բարձրություն | 72 սանտիմետր |
լայնություն | 105 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Պիտտի |
հավաքածու | Galleria Palatina? |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Sleeping Cupid by Caravaggio Վիքիպահեստում |
Այսօր «Քնած Ամուրը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Պիտտի թանգարանում (Ֆլորենցիա, Իտալիա)։
«Քնած Ամուրը» ստեղծագործությունում Կարավաջոն նկարել է Էրոսին՝ հին հունական սիրո աստծուն։ Այս կտավը հեղինակի դիցաբանական թեմայով վերջին աշխատանքն է։
Հեղինակի «Հաղթանակած Ամուրը» կտավի հետ համեմատած՝ «Քնած Ամուրը» ստեղծագործությունում «կրքերն ավելի խաղաղված են»[2]։ Կտավը Կարավաջոն ստեղծել է 1608 թվականին, երբ Հռոմից աքսորված էր Մալթա՝ սպանության մեղադրանքով[3]։ Ըստ էության նկարը պատվիրել է կուսակրոն մի ասպետ[1]։
Ջոն Վարիանոն նշում է, որ «Քնած Ամուրը» Կարավաջոյի դիցաբանական ոճի միակ նկարն է, որը զրկված է նարցիսիզմից, դրա համար էլ ֆիզիոլոգիան գերակշռում է հոգեբանականին[4]։
Որոշ մասնագետներ բժշկական ոլորտից նշում են, որ նկարի հերոսն ունի հիվանդ մարմին։ «The Lancet» բժշկանան ամսագրում 1994 թվականին Էրոսին ախտորոշում են յուվենիլ իդիոպատիկ արտրիտ[5]։ Նշվում է նաև, որ նկարի հերոսն ունի ռախիտ[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.