Քվանտային համակարգիչ
From Wikipedia, the free encyclopedia
Քվանտային համակարգիչ, հաշվողական սարք, որն օգտագործում է քվանտային մեխանիկայի վիճակները (քվանտային վերադրում, քվանտային խճճվածություն) տվյալների փոխանցման և մշակման համար։ Քվանտային համակարգիչը (ի տարբերություն դասականի) գործում է ոչ թե բիթերով (որոնք հնարավորություն ունեն ընդունել 0 կամ 1 արժեք), այլ քուբիթերով, որոնք միաժամանակ ընդունում են և 0 և 1 արժեքներ։ Արդյունքում հնարավոր է դառնում մշակել բոլոր հնարավոր վիճակները միաժամանակ, ինչի շնորհիվ քվանտային համակարգիչը դասական համակարգիչների հետ համեմատած ահռելի առավելություն է ստանում որոշ ալգորիթմների շարքում[1]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ae/Grovers_algorithm.svg/320px-Grovers_algorithm.svg.png)
Լիարժեք ունիվերսալ քվանտային համակարգիչը համարվում է դեռևս հիպոթետիկ սարք, որի կառուցման հնարավորությունը մեծ մասամբ կապված է քվանտային տեսության լուրջ զարգացման հետ՝ մի շարք մասնիկների և դժվար գիտական փորձերի շրջանում. տվյալ բնագավառում կատարվելիք մշակումները կապված են ժամանակակից ֆիզիկայի նորագույն հայտնագործությունների և ձեռքբերումների հետ։ 2010-ական թվականների կեսերին գործնականորեն իրականացվում էին միայն եզակի փորձարարական համակարգեր, որոնք օգտագործում էին ալգորիթմների սահմանումը ոչ մեծ դժվարությամբ։
Տվյալ համակարգիչների համար գործնականապես առաջին բարձրորակ ծրագրավորման լեզուն է հանդիսանում Quipper լեզուն, որը ստեղծվել է Haskell ծրագրավորման լեզվի հիման վրա[2]։