Քվանտային վիճակ
From Wikipedia, the free encyclopedia
Քվանտային վիճակ, ցանկացած հնարավոր վիճակ, որում կարող է գտնվել քվանտային համակարգը։ Մաքուր քվանտային վիճակը կարող է նկարագրվել՝
- ալիքային մեխանիկայում՝ ալիքային ֆունկցիայով,
- մատրիցային մեխանիկայում՝ տվյալ համակարգի վիճակի վեկտորով կամ քվանտային թվերի լրիվ համախմբով։
Այս նկարագրությունները մաթեմատիկորեն համարժեք են։ Ընդհանուր դեպքում քվանտային վիճակը (խառը վիճակը) սկզբունքորեն չի կարող նկարագրվել ալիքային ֆունկցիայով և պետք է նկարագրվի խտության մատրիցով, որը ոչ բացասական, միավոր հետքով ինքնահամալուծ օպերատոր է։ Քվանտային վիճակը կարող է մեկնաբանվել որպես որոշ ֆիքսված քվանտային թվերով վիճակագրական համույթ։