From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Գեորգ Յոզեֆ Կառլ Մարիա Ֆրեյերր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Georg Josef Karl Maria Freiherr von Aretin, դեկտեմբերի 2, 1772, Ինգոլշտադտ, Բավարիա – դեկտեմբերի 24, 1824, Մյունխեն, Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, իրավաբան, տնտեսագետ։ Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Կառլ Ալբերտ ֆոն Արութինի և Մարիա Աննա Ռոսինայի որդին, Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի եղբայրը, Կառլ Մարիա ֆոն Արութինի հայրը։
Հովհաննես Քրիստափոր Ֆրեյերր ֆոն Արութին գերմ.՝ Johann Christoph Freiherr von Aretin | |||
Քրիստափոր ֆոն Արութինի դիմանկարը | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 2, 1772 - դեկտեմբերի 24, 1824 | |||
| |||
1799 - 1806 | |||
| |||
1819 - 1824 | |||
| |||
1811 - 1819 | |||
| |||
Մասնագիտություն՝ | գրադարանավար, դատավոր, հեղինակ, իրավաբան, պատմաբան, գրադարանավար և քաղաքական գործիչ | ||
Ազգություն | Հայ | ||
Ծննդյան օր | դեկտեմբերի 2, 1772 | ||
Ծննդավայր | Ինգոլշտադտ, Բավարիա | ||
Վախճանի օր | դեկտեմբերի 24, 1824 | ||
Վախճանի վայր | Մյունխեն, Բավարիա | ||
Դինաստիա | Արութիններ | ||
Հայր | Կառլ Ալբերտ ֆոն Արութին | ||
Մայր | Մարիա Աննա Ռոսինա | ||
Զավակներ | Կառլ Մարիա ֆոն Արութին | ||
Քրիստափոր ֆոն Արութինը Ադամ ֆոն Արութինի և Գեորգ ֆոն Արութինի կրտսեր եղբայրն է։ Ծնվել է 1772 թվականի դեկտեմբերի 2-ին Ինգոլշտադտ քաղաքում։ 1799 թվականին եղել է հողային կառավարման խորհրդական, իսկ վանքերի լուծարման համար 1803 թվականին գործուղվել է վանքերի գրադարանները ստուգելու, որպես կառավարության հանձնակատար։ 1806 թվականին նշանակվել է Մյունխենի կենտրոնական գրադարանի գլխավոր պահապան։ Նրա «Die Pläne Napoleons und seines Gegner in Deutschlands» (1809) ստեղծագործությունը, որտեղ նա խոսում է Նապոլեոն Բոնապարտի դեմ դավադրության մասին և նրան անվանում գերմանիզմի, կամ աշխարհաքաղաքացիության ներկայացուցիչ, որն էլ հանգեցնում է Մյունխենի գիտնականների դաժան գիտական բանավեճերին, ինչի արդյունքում Քրիստափոր ֆոն Արութինը 1811 թվականին, թագավորի հրամանով թողնում է իր պաշտոնը և նշանակվում Նոյբուրգի վերաքննիչ դատարանի տնօրեն, իսկ 1819 թվականից Ամբերգի վերաքննիչ դատարանի նախագահ։ Նրա բազմաթիվ ստեղծագործությունները, իրավաբանական և քաղաքական պարունակությունը՝ գրված ազգային ոգով, մեծ մասամբ վերաբերվել են իր ժամանակների իրադարձություններին։ Նրա վերջին աշխատանքը եղել է՝ «Staatsrecht der Konstitutionellen Monarchie»-ը (նոր հրատարակություն, որտեղ շարունակությունը գրվել է Ռոտտեկի կողմից, 3 т., Լայպցիգ, 1838—40): Քրիստափոր ֆոն Արութինը մահացել է 1824 թվականի դեկտեմբերի 24-ին Մյունխեն քաղաքում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.