From Wikipedia, the free encyclopedia
Քրիստիան Քրոհգ (նորվ.՝ Christian Krohg, օգոստոսի 13, 1852[1][2][3][…], Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա - հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գեղանկարիչ և գրող։ Ռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում Նորվեգիայում։
Քրիստիան Քրոհգ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 13, 1852[1][2][3][…] |
Ծննդավայր | Վեստրե Աքեր, Օսլո, Նորվեգիա |
Վախճանվել է | հոկտեմբերի 16, 1925[4][1][3][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Գերեզման | Քրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | նկարիչ, պրոֆեսոր, գրող և լրագրող |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Օսլոյի համալսարան, Նորվեգիայի արհեստագործական և արվեստի արդյունաբերության ազգային ակադեմիա և Հարտվիգ Նիսսեն դպրոց |
Ժանրեր | դիմապատկեր |
Գրական ուղղություններ | ռեալիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Man overboard?, The Struggle for Existence. Study? և Albertine i politilægens venteværelse? |
Անդամակցություն | Skagen Painters? և Երազների գաղութ |
Աշխատավայր | Օսլոյի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Օդա Քրոհգ[7] |
Զավակներ | Per Krohg? և Nana Krohg Schweigaard?[8] |
Christian Krohg Վիքիպահեստում |
Քրիստիան Քրոհգը ծնվել է 1852 թվականի օգոստոսի 13-ին ականավոր իրավաբանի ընտանիքում։ Հետագայում Քրոհգն անձամբ էլ սկսեց ուսումնասիրել իրավունք[9]։ Միաժամանակ Քրիստիան Քրոհգը ստացավ գեղանկարչության դասեր Յուհան Ֆրեդրիկ Էկկերսբերգի (1869-1870 թվականներ) դպրոցում և Նկարչության թագավորական դպրոցում (1870-1871 թվականներ)։ Հետո Քրոհգը մեկնում է Գերմանիա։ Այստեղ ուսանում է Կարլսրուե և Բեռլին քաղաքներում։ Սովորում է Հանս Գուդեի և Կառլ Հուսովի մոտ։ 1879 թվականին նկարիչը ուղևորվում է դանիական Սկագեն քաղաք, որտեղ ձևավորվել էր Սկանդինավյան նկարիչների վերնատուն։ Մասնավորապես անդամակցում էին Միքայել Անկերն ու Ֆրից Տաուլովը[9]։ Ավելի ուշ նա հաճախակի սկսեց այցելել Սկագեն։ Երկու տարի անց Քրիստիան Քրոհգը տեղափոխվում է Ֆրանսիա։ Սկզբում գնում է Փարիզ, հետայդու՝ Գրե սյուր Լուեն։ Այդ ընթացքում նկարչի և բանաստեղծի վրա մեծ ազդեցություն են թողնում Էդուարդ Մանեն իր դիմանկարներով և Ժյուլ Բաստիեն Լըպաժը[10][11]։ Քրոհգի մյուս կարևորագույն ներշնչանքի աղբյուրները դարձան ֆրանսիացի նատուրալիստ գրողները, ըստ մասնավորի՝ Էմիլ Զոլան և Գի դը Մոպասանը[12]։ 1881 թվականին Քրիստիան Քրոհգը վերադառում է հայրենիք՝ Օսլո։ Այդ ժամանակից սկսած նա դասավանդեց Արվեստի և գեղարվեստական գործի պետական ակադեմիայում։ Այստեղ նրա աշակերտը դարձավ աշխարհահռչակ նկարիչ, նորվեգացի Էդվարդ Մունկը[13]։
1880-ական թվականներին Քրոհգը սկսեց հանդիպել նկարչուհի Օդա Լասոնի հետ։ Արդյունքում նրանք սիրահարվեցին զմիմյանս և 1888 թվականին ամուսնացան։ Նախքան ամուսնությունը ծնվեց նրանց առաջնեկ դուստրը՝ Նանան (ըստ ենթադրությունների նրան անվանակոչեցին Էմիլ Զոլայի համանուն վեպի հերոսուհու պատվին)[9]։
1902 թվականից 1909 թվականներին Քրիստիան Քրոհգը ապրել է Փարիզում ։ Այդ ժամանակահատվածում նա դասավանդել է Կոլարոսի ակադեմիայում։ 1907 թվականից նա դարձավ Նորվեգիայի նկարիչների միության գլխավորը։ Իսկ 1909 թվականից դարձավ Օսլոյի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորն ու տնօրենը։
Քրիստիան Քրոհգի ստեղծագործությունները համարվում են ռեալիզմի ժանրի նմուշներ։ Չնայած այն հանգամանքին, որ վաղ տարիներին նա ստեղծագործել է նաև իմպրեսիոնիզմի ժանրում։ Իսկ ավելի ուշ նաև էքսպրեսիոնիզմի ժանրում է հանդես եկել[9][10]։ Նրան համաշխարհային հռչակ բերեցին նկարների շարքը, որոնցում Քրոհգը պատկերել է սկագենյան ծովայիններին ու ձկնորսներին[14][15]։ Նկարիչի այցեքարտը դարձավ «Պայքար գոյության համար» կտավը, որտեղ նկարիչը վրձնել է աղքատներին անվճար հաց բաշխելու տեսարանը[16]։
1890-ական թվականներից սկսած Քրիստիան Քրոհգը սկսեց գրել նորվեգական «Վերդենս գանգ» պարբերականի համար։ 1886 թվականին նա թողարկում է «Ալբերտինե» վեպը։ Վերջինս նվիրված էր մի բնորդուհու, ով կարիքներից դրդված, դառնում է մարմնավաճառ ու պոռնիկ։ Վեպը բուռն արձագանք առաջացրեց։ Այն ալեկոծեց նորվեգական հասարակությանը։ Անձամբ գրողը կանգնեց դատարանի առաջ. նրան մեղադրում էին հասարակական բարոյական արժանիքները ոտնահարելու համար[9][17]։ Ալբերտինեն դարձավ նաև Քրոհգի ամենահայտնի նկարներից մեկի հերոսուհին, որը կոչվեց «Ալբերտինեն ոստիկանության դոկտորի ընդունարանում»[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.