Օգնություն:Պատկերազարդում
From Wikipedia, the free encyclopedia
Վիքիպեդիայում ողջունվում է հոդվածների էջերում պատկերների տեղադրումը։ Որպեսզի հոդվածը զարդարվի աչքի ընկնող պատկերով կամ սխեմայով, որոշ նախապատրաստական աշխատանքներ պետք է կատարվեն։
Ուշադրություն։ Այս էջը կամ բաժինը այլ լեզվով հոդվածի վատ թարգմանություն է։ Դուք կարող եք բարելավել թարգմանությունը։ Օրիգինալ տեքստը կարող եք գտնել ձախ կողմի «այլ լեզուներով» ենթաբաժնում։ |
Պատկերները պետք է նախօրոք պահպանվեն կամ ընդանուր բոլոր լեզուների տարբերակների Վիքիպահեստում, կամ Վիքիպեդիայի հայերեն բաժնում։ Տեղադրումը Վիքիպահեստում նախընտրելի է, քանի որ տալիս է հնարավորություն օգտագործել տվյալ պատկերը բոլոր լեզուների տարբերակներում՝ առանց ներբեռնման առանձին-առանձին ամեն մի տարբերակի մեջ, որը շատ հարմար է հոդված թարգմանելու դեպքում։