From Wikipedia, the free encyclopedia
Օդային համբույր, ծիսական կամ սոցիալական ժեստ, սիրո կամ ընկերական համբույրի ձևերից մեկը, որը նշանակում է մարդու ուշադրությունը կամ թեթև սիրախաղը, որը սովորաբար կատարվում է հեռավորության վրա, առանց շրթունքների մարմնական հպման[1]։ Բացի այդ, ժեստը կարող է ուղեկցվել մուահ ձայնով[2]։
Օգոստոսի 9-ին նշվում է օդային համբույրի օրը։ Այդ օրը Եվրոպական տարբեր երկրներում երիտասարդական հաստատությունների և կազմակերպությունների մեծ մասը կազմակերպում է տոնական ծրագիր և որոշակի ուղղվածությամբ մրցույթներ։
Ամենատարածված մեթոդը կատարվում է սեփական ափի համբուրելու միջոցով, որին հաջորդում է ժեստը դեպի մարդու կողմ ուղղելը։ Օդային համբույրի մեկ այլ ձև է՝ առանց ձեռքերի օդում համբուրելը, համբույրն ուղղելով դեպի անձը։ Մարմնական համբույրն այս դեպքում ներառում է թեթև համբույր այտին, որն իր մեջ կարող է պարունակել որոշակի ձայն (օրինակ՝ մուահ)
Ոչ կոնտակտային ժեստը օգտագործվում է որպես երախտագիտության և ուշադրության արտահայտություն։ Համբույրը հաճախ օգտագործվում է ժամանակակից աշխարհիկ հասարակության մեջ՝ հանրային ելույթներում[3]։ Հնդկաստանում օդային համբույրն անվանում են թռչող համբույր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.