Օժանդակ բայ
From Wikipedia, the free encyclopedia
Օժանդակ բայ, վերացական՝ նյութական իմաստից զուրկ բայ, որն ունի ձևաբանական և շարահյուսական ուրույն գործառություններ, որոշ դերբայների հետ զուգորդվելով կազմում է դիմավոր ձև, իսկ որոշ դերբայների ու այլ խոսքի մասերի հետ՝ բաղադրյալ ստորոգյալ։ Ժամանակակից արևելահայ գրական լեզվում այդպիսի գործառությամբ հանդես են գալիս եմ և լինեմ (լինել) բայերն իրենց շարքերով։
- Եմ օժանդակ բայն ունի դեմքի, հակադարձման, թվի, ժամանակի, կերպի հատկանիշներ (առաջին, երկրորդ, երրորդ դեմքեր, եզակի ու հոգնակի թիվ, ներկա ու անցյալ ժամանակ, անկատար կերպ)։
- Ի տարբերություն լինեմ (լինել) բայի՝ իմաստով ավելի վերացական է. հարում է ձևակազմական մասնիկի իմաստին։
- Բայական (ձևաբանական) գործառությամբ ցույց են տալիս ոչ թե ժամանակ, այլ ժամանակային պլան, ժամանակային հարաբերություն (քերականական իմաստ)` դեմքի, թվի, կերպի հատկանիշներով հանդերձ, շարահյուսական գործառությամբ` ստորոգման գաղափար, ունի ստորոգողի հատկություն։
- Ըստ դիմաթվային ու ժամանակային իմաստավորումների՝ ներկայանում է երկու շարքով, որոնք կոչվում են ժամանակային հատկանիշով (ներկայի ձևեր կամ ներկայի շարք, անցյալի ձևեր կամ անցյալի շարք)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |