Օկուլտիզմ
From Wikipedia, the free encyclopedia
Օկուլտիզմ (լատին․՝ occultus – գաղտնի, նվիրական), մարդու մեջ և տիեզերքում թաքնված, միայն հատուկ հոգեկան մարզումներ անցած «ընտրյալներին» հասանելի «ուժերի» գոյությունն ընդունող ուսմունքների ընդհանուր անվանումը։ Փիլիսոփայական առումով ավելի մոտ է հիլոզոիզմին և պանթեիզմին։ Նախկինում զուտ օկուլտական համարվող մի շարք երևույթներ (օրինակ, մագնիսականությունը, ձգողականությունը, հիպնոսը) հետագայում գիտական բացատրություն են ստացել։ Գիտությունը մերժում է, այսպես կոչված, օկուլտական երևույթների մեծ մասը՝ որպես աշխարհի արդի գիտական պատկերին չհամապատասխանող պատկերացումներ։
Սա կրոնի մասին անավարտ հոդված է։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |